Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը և Ազգային հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլան տնային կալանքի տակ են Քաբուլում, հայտնում է «Սպուտնիկը»: Թալիբները զինաթափել են նրանց անվտանգության աշխատակիցներին և առգրավել մեքենաները: Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարզայը, Աբդուլլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթյարը կմիանան երկիրը կառավարելու խորհրդին, որը պատրաստվում է ձևավորել «Թալիբան»-ը: Ակնկալվում է, …

