ՀՀ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին միջանկյալ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ներկայացված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Այս մասին հինգշաբթի կայացած լսումների ժամանակ ասել է հայկական կողմի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ինչպես նշված է Հայաստանի կողմից ավելի վաղ ներկայացված հայցում, միջանկյալ միջոցների նպատակն է պաշտպանել և պահպանել Հայաստանի և հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից և կանխել վեճի սրումը՝ նախքան գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելը։ Այս առնչությամբ Կիրակոսյանն ընդգծել է, որ «հրատապ անհրաժեշտություն կա միջոցներ ձեռնարկել այդ իրավունքները պաշտպանելու համար»:

«Այս հայցի միջոցով Հայաստանը ձգտում է կանխել բռնությունն ու ատելության սրումը էթնիկ հայերի նկատմամբ։ Եվ ժամանակավոր միջոցների վերաբերյալ այս հայցը Հայաստանը հրատապ կարգով ուղարկել է էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության համար»,- ասել է հայկական կողմի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16 -ին Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատավարություն սկսեց Ադրբեջանի դեմ `«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» համաձայն: Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով:

Այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում, երբ ադրբեջանական կողմը դարձյալ կոնվենցիայի կոշտ խախտումներ է իրականացրել։

«Եվ անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է սպանությունները, խոշտանգումները և այլ հանցագործությունները հայ ռազմագերիների, պատանդների և այլ գերիների նկատմամբ», – ասված է հայցում:

 

Տաթև Ֆռանգյան