Գնել Սանոսյանը ծանոթացել է «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ընթացքին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում. տեղեկացնում են գերատեսչությունից:

«Նախարարը տեղում ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից իրականացվող «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի և «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին առնչվող մանրամասներին, ընթացիկ խնդիրներին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ԲԷՑ ՓԲԸ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես.

«Նորավան» ենթակայանում գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի և 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, շենք-շինությունների և սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները, տեղադրվել են ուժային սարքավորումները, 2 ավտոտրանսֆորմատորները, իրականացվել են շուրջ 50 կմ հաղորդալարերի մոնտաժման և լարաձգման աշխատանքներ, ընթացքում է պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումների ներմուծումը:

Իրատեսական է համարվել 2022-2023թթ ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը:

Ներկայումս «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթանում են ընկերության սեփական միջոցներով:

«Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման նպատակով հայտարարված ենթակայանների վերակառուցման նախագծերի ճշգրտման և նախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի արդյունքում ընկերությունը ստացել է հաղթող ընկերության կողմից ներկայացված՝ ենթակայանների վերակառուցման նախագծերի և նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ դրական եզրակացություն:

Նախատեսվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2021թ. 4-րդ եռամսյակում հայտարարել կապալառուների ընտրության մրցույթ և 2021թ. վերջին ամփոփել մրցույթի արդյունքները: Ակնկալվում է «Ագարակ-2» ենթակայանում վերակառուցման աշխատանքներն ավարտել 2023թ. ապրիլին, իսկ «Շինուհայր» ենթակայանում՝ 2023թ. դեկտեմբերին:

Նախարարը ԲԷՑ ՓԲԸ պատասխանատուներին հանձնարարել է վերակառուցման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ՝ սահմանելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը՝ ապահովելով աշխատանքների պատշաճ որակով իրականացումը»: