Ադրբեջանում մեկնարկել են պահեստազորի զինծառայողների հավաքները։ Տեղական լրատվամիջոցներին այս մասին հայտնել են Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունից։ ««Զինվորական ծառայության ու զորակոչի» մասին օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողները, որոնք գտնվում են պահեստազորում, զորակոչվում են զորավարժությունների, զինվորական ստուգման ու հատուկ հավաքների։ Ներկայում պետական ծառայության կողմից իրականացվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչ՝ տարբեր մասնագիտություններով ռազմաուսումնական զորահավաքի համար»,- …

