ԿԲ-ն հավակնոտ է համարում 2022 թ․-ի ՀՀ բյուջեի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԲ-ի ընդհանուր գնահատմամբ` 2022-ի պետբյուջեի նախագիծը բավական հավակնոտ է և ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական ավելացում ու արագացում։ 2022-ի բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ հաջորդ տարի նախատեսվող տնտեսական բարձր աճի` 7 տոկոս ապահովելու հիմքում մեծածավալ պետական ներդրումների իրականացումն է։

Երիցյանի խոսքով` կապիտալ ներդրումների ծրագրով նախորդ տարվա համեմատ էական աճ են նախատեսել` 7.3 մլրդ դրամի մասին է խոսքը։ Սա, ըստ նրա, պայմանավորված է ռազմավարական նշանակության նախագծերով, մասնավորապես, ԿԲ նշանակալից նախագծերից է կիբեռանվտանգության կենտրոնի և տեղեկատվական հարթակի ստեղծումը։

2022-ին նախանշվում է պետական բյուջեի պակասուրդի կրճատում` 1.6 տոկոսային կետով ՀՆԱ–ի մեջ, որը կկազմի 3.1 տոկոս։

«Կառավարության պարտք – ՀՆԱ ցուցանիշում 0.7 տոկոս կրճատում կլինի` կազմելով 60.2 տոկոս։ Բացի այդ, 2022-ին նախատեսվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական` 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն»,–ասաց Երիցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: