Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ն փողոցային պայքարի. մեկնաբանում են խմբակցությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ընդդիմությունը նոյեմբերի 9-ին ու 10-ին հանրահավաքներ հրավիրելու համար դեռևս 20 օր առաջ դիմել է քաղաքապետարան: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենց խնդիրն է լինելու պատասխան պահանջել այս իշխանությունից, որ հասկանան՝ ինչ է կատարվում։ Նա չբացառեց, որ մինչև նոյեմբերի 9-նն էլ կարող են լինել հրատապ միջոցառումներ։

Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան նաև հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ն փողոցային պայքարի:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ եթե պահանջվում է, որ այդ օրը բոլորը լինեն փողոցոմ, վստահ է՝ բոլորն էլ կլինեն։ «Ես համոզված եմ՝ Արցախն ազատագրած մարդկանց համար չի կարող կոմֆորտ զոնա լինել»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: