Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է նեևրկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ԿԸՀ մարտի 20-ի արձանագրության, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Աննա Պապյանին: Վերջինս ներկա չէր նիստին. «Համենայնդեպս շնորհավորում ենք Աննա Պապյանին»,-ասաց …