Ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհրդի նիստը: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու։ Սասուն Խաչատրյանից բացի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը։ …

