Ուկրաինացի գեներալը պատմել է, որ թուրքական «Բայրաքթար»-ները պատրաստ են մարտական կիրառման

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչուները ներառված են Ուկրաինայի ԶՈՒ-ի ռազմական հերթապահությունում և պատրաստ են մարտական կիրառման։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դրանք («Բայրաքթար» ԱԹՍ-ները) այս տարվա գարնանից հերթապահության մեջ են, հետախուզություն և վարժանքներ են իրականացրել։ Երբ Ուկրաինան գնեց այդ համալիրները, տեղի ունեցավ դրանց անձնակազմի համապատասխան պատրաստումը: Այժմ «Բայրաքթար»-ները պատրաստ են գիշեր-ցերեկ հետախուզության, ինչպես նաև մարտական կիրառման»,- նշել է նա։

Նաևի խոսքով՝ Ուկրաինայում «Բայրաքթար»-ները մարտական հերթապահություն են իրականացնում մարտից, և այդ ամբողջ ընթացքում «ցուցադրել են իրենց արդյունավետությունը հետախուզության ոլորտում և գործնական տվյալներ տրամադրել հակառակորդի մասին»։

«Դրանք մարտական հսկողություն են իրականացրել ոչ միայն Դոնբասում, այլ նաև Ուկրաինայի հարավում ու հյուսիսում։ Թռչել են ապրիլին, ինչպես նաև այն ժամանակ, երբ անցկացվում էին «Արևմուտք 2021» (ռուս-բելառուսական) զորավարժությունները»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը։

Միաժաանակ, Նաևը հաստատել է, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։

Տաթև Ֆռանգյան