Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։ Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին …

