Ադրբեջանի Մեջլիսի նախագահն անընդունելի է համարում միջազգային կառուցների կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է, որ անընդունելի է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը միջազգային կառույցների կողմից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Անընդունելի է, որ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ դեռ օգտագործում են «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը»,- ասել է Գաֆարովան՝ նշելով, որ այդ մասին խոսել է  Հունաստանում անցկացրած բոլոր հանդիպումների ընթացքում։

«Կարծում եմ՝ մեր այցը Հունաստան շատ հաջողված էր։ Ես տեղեկացրի բոլոր պաշտոնյաներին 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի՝ մեր երկրի կողմից կատարման մասին»,- ասել է Մեջլիսի խոսնակը։

Նշենք, որ Ադրբեջանի կարևորագույն նպատակներից մեկը միջազգային կառույցների օրակարգից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը շրջանառությունից հանելն է, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը լուրջ աշխատանքներ է տանում։

Էմմա Չոբանյան