Մեր բնակչությունն ավելի վատառողջ է, քան Վրաստանինը․ Հայաստան դեղերի ներմուծումն ավելացել է 70-80 տոկոսով․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
Բոլորը

Factor TVեթերում զրուցել ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ

-Պարո՛ն Մակարյան, նախ հենց գործատուներին և աշխատողներին անդրադառնանք։ Ծանր համաճարակային իրավիճակ է, ռեկորդային թվով մահեր ունենք։ Արդյո՞ք Հայաստանը պետք է գնա և ստիպված կգնա լոքդաունի, թե՞ դրա անհրաժեշտությանը չենք հասնի։

-Կարծում եմ, որ լոքդաունի չի հասնի, որովհետև անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ դա բավականին դժվարացնում է հետագա վերականգնողական աշխատանքները տնտեսության մեջ, բիզնեսի մեջ։ Եվ ես ենթադրում եմ, որ կառավարությունը կգնա բավարարվելու այս պատվաստումներով, մանավանդ, որ թվերը աճում են, և վերջին ցուցանիշներով, եթե անչափահասներին հանենք, ընդհանուր բնակչության մոտ 20 տոկոսն արդեն պատվաստվել է։

1,7 միլիոն ակտիվ բնակչություն ունենք, որ գնում է աշխատանքի պետական կամ մասնավոր սեկտորում, կամ դուրս է գալիս աշխատանքի՝ տարբեր գործառույթներ իրականացնելու։ Այս տեսանկյունից էլ գրեթե 30 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Բոլոր դեպքերում, մենք դեռ հեռու ենք հանրային առողջություն ապահովելու վիճակագրական տվյալներից։

-Ամեն տարի մեր բյուջեում ամենամեծ մասը լինում են սոցիալական ծախսերը։ Արդյո՞ք հիմա քննարկվող հաջորդ տարվա բյուջեն արտահայտում է այն մտահոգությունները, այն նպատակները, որոնց մասին խոսեցիք։

-Տեսե՛ք, եկող տարվա բյուջեն բավականին տարբերվում է նախորդ տարիների բյուջեներից։ Ամենակարևոր տարբերությունները մի քանի ցուցանիշների մեջ են։ Նախ՝ բյուջեի ծավալը, գումարը ընդհանուր մեծ է։ Երկրորդ՝ որոշակի կարևոր ոլորտների հատկացումներն ավելացել են, օրինակ՝ կրթության ոլորտում, գիտության ոլորտում, որոշակի կապիտալ ծախսերի, կապիտալ շինարարության ոլորտում, որոնք գեներացնում են զբաղվածություն, շինանյութի օգտագործում, տեխնոլոգիաների և տեխնիկայի օգտագործում, և դրան հարակից՝ այլ մուլտիպլիկատիվ նշանակություն ունեն։

Բայց սոցիալական բեռն էլ աճել է՝ հասկանալի պատճառներով։ Բայց տեսեք, հասարակ օրինակ բերեմ․ մենք խոսում ենք կորոնավիրուսային վատ ցուցանիշներից, մահացության շատ դեպքերից։ 1300-1400 վարակումից հետո հասել ենք 40 մահվան ցուցանիշի, վարակումների թիվն արդեն 2 հազարից ավելին է։ Երբ նայում էի Վրաստանի թվերը, 4 հազարի դեպքում էլի 30-33 մահ է գրանցվում։ Ես տեսնում եմ, որ բնակչությունն ավելի վատառողջ է, քան Վրաստանի բնակչությունը։ Ես տեսնում եմ, որ հանրային առողջապահությունը Վրաստանում ավելի հասանելի է, քան Հայաստանում։ Սա մտածելու առիթ պե՞տք է տա, թե՞ չէ։ Հիմա եկող տարվա բյուջեի մասին ենք խոսում, բայց եկող տարվա բյուջեն, օրինակ, այս մարտահրավերն արտացոլո՞ւմ է։ Ո՛չ, չի արտացոլում։

Ստացվում է, որ Հայաստանում ծանր հիվանդություններն ավելանում են, դրա վառ ապացույցը ոչ միայն այս թվերն են, այլև, նայեք դեղորայքի ներմուծման ծավալները՝ ըստ տարիների։ Եթե մոտավորապես 10-12 տարի առաջ 90-100 մլն դոլար էր, հիմա մենք 170-180 միլիոն դոլարը գերազանցող ցուցանիշների վրա ենք։ Այսինքն՝ 10 տարում դեղորայքի ներմուծման 70-80 տոկոսով աճ ունենք։ Բնակչությունը պակասել է, բայց դեղորայքի ներմուծումն ավելացել է, ուրեմն՝ հիվանդությունները շատանում են, և նաև ծանր հիվանդություններն են շատանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան