Փաշինյանի նշած խաղաղությունը բերելու է շատ ավելի մեծ, ավերիչ պատերազմի. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ ինքն է հրաման տվել Վաղարշակ Հարությունյանին, որ Սյունիքի սահմաններից զորքերը հետ քաշվեն: Արդյո՞ք դա եղել է ճշգրիտ որոշում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց. «Նախ՝ ստում են բոլոր այն իշխանական քաղաքական գործիչները, ովքեր փորձում են ներկայացնել, որ դեկտեմբերին Սանասարի և Կովսականի հանձնումը բխում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լիակատար ապատեղեկատվություն է:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն պարզաբանումներին, թե եղել է բանավոր փոխըմբռնում, և եղել է պատերազմի վտանգ, որի արդյունքում ինքը համաձայնել է այդ քայլին գնալ, նախ՝ խնդիրն իրավական հիմքն է. ի՞նչն է իրեն թույլ տվել հանձնել տարածքներ, որոնք Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված շրջաններ են եղել, և երկրորդ՝ եթե ընդունենք այն պատճառաբանությունը, թե եղել է պատերազմի սպառնալիք, ապա Ադրբեջանն այս փուլում էլ Թուրքիայի աջակցությամբ կարող է հավակնություններ ներկայացնել տարբեր բնակավայրերի նկատմամբ, և իշխանությունը ցանկացած պարագայում իր զիջումն արդարացնի որպես պատերազմի սպառնալիքից դուրս գալու գործընթացի ելք: Բայց եթե այսպիսի տրամաբանությամբ շարժվենք, ապա ոչ միայն Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածը կկորցնենք, այլ կկորցնենք Հայաստանը: Այսպիսի տրամաբանություն որևէ իշխանության պարագայում չպետք է գործի»,- նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է իրավիճակը «խաղաղություն կամ պատերազմ» դիլեմայի մեջ տեղավորելու համար. «Փորձում են հանրությանը համոզել, որ խորհրդարանական ընդդիմության նապատակը նոր պատերազմն է: Սա սրիկայություն է: Մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի այս թվացյալ խաղաղության գործընթացը կա՛մ բերելու է շատ ավելի մեծ, ավերիչ պատերազմի, կա՛մ ՀՀ-ի պետականության վերջնական կորստի:

Մեր մտահոգություններն ուղղված են իրավիճակը կայունացնելուն և երկարատև խաղաղություն բերելուն»:

Մանրամասները՝ տեսանյութում: