ՄԱԿ-ում Չինաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտողները չեն կարող դաս տալ իր երկրին։ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարությունը հնչել է ի պատասխան չինացի գործընկերոջ՝ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանի հայտարարության։ Մեկ օր առաջ չինացի դիվանագետը կոչ էր արել Անկարային՝ պահպանել Սիրիայում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, գրում է EADaily-ն։

Շուանը հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատու է Եփրատ գետի ջրի մակարդակի իջեցման, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում Ալուք ջրմուղի շահագործման խափանումների համար։ Չինաստանի ներկայացուցիչը նաև Թուրքիային մեղադրել է արաբական հանրապետության տարածքները զավթելու մեջ։

Պատասխանելով մեղադրանքներին՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ասել է, որ Թուրքիան ականջ չի դնի նրանց, որոնք իրենք են խախտում մարդու և մարդասիրական իրավունքի նորմերը։

«Մեզ անհրաժեշտ չեն դասախոսություններ նրանցից, որոնք խախտում են մարդու և մարդասիրական միջազգային իրավունքկի նորմերը»,- հայտարարել է Սինիրլիօղլուն։

Բանն այն է, որ ՄԱԿ-ում Թուրքիայի բանագնացը պնդում է, թե YPG-ն եղել և մնում է տարածաշրջանի ապակայունացման հիմնական գործոնը և նախկինում հարձակումներ է իրականացրել ինչպես Թուրքիայի, այնպես էլ հենց Սիրիայում խաղաղ բնակչության վրա։

Անցած և այս ամռանը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները, որտեղ բնակվում է շուրջ մեկ միլիոն մարդ, զրկված են եղել խմելու ջրից, չնայած անտանելի շոգին։ Տեղի աղբյուրների հաղորդմամբ՝ թուրք զինվորականներն ու նրանց դաշնակիցները՝ Սիրիայի զինված ընդդիմությունը, ժամանակ առ ժամանակ փակել են Հասակե նահանգի բնակիչների խմելու ջրի մատակարարումն այն բանից հետո, ինչ արգելափակել են «Ալուք» ջրամուղ կայանը։ Ղամիշլի քաղաքից աղբյուրն էլ հայտնել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները դիտավորյալ խոչընդոտում են Սիրիայի հյուսիս-արևելքում խաղաղ բնակիչների ջրի մատակարարումներին, որպեսզի նրանց «պատժեն, քանի որ վերջիններս ապրում են քրդական ինքնավարության իշխանության ներքո»։

Ինչ վերաբերում է Պեկինի կողմից մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի ոտնահարումների մասին ՄԱԿ-ում Անկարայի հնչեցրած թափանցիկ ակնարկներին, ապա Թուրքիան Չինաստանին մեղադրում է երկրի արևմուտքում բնակվող թուրք-ույղուրների դեմ բռնաճնշումների մեջ։

Տաթև Ֆռանգյան