Օտարերկրացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել ՀՀ-ում․ ակտիվ են ՌԴ, ԱՄՆ և Իրանի քաղաքացիները

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծությունը։

Ըստ հրապարակված տվյալների վերլուծության` այս տարվա 3-րդ եռամսյակում օտարերկրացիների մասնակցությամբ անշարժ գույքի առքուվաճառքի 1242 գործարք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 981 գործարքի փոխարեն։ Այսինքն՝ աճը կազմել է շուրջ 26 %, տեղեկացնում է Factor.am-ը:

Առավելապես աճել են օտերարկրացիների կողմից անշարժ գույքի գնումները։ Այսպես․ այս տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում գնել են 477 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 354 գործարքի փոխարեն։

Օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի մեծ մասը բնակարանների ձեռբերումն է։ Եթե անցյալ տարի օտարերկացիները ՀՀ-ում 132 բնակարան էին ձեռք բերել, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 212 բնակարան։

 

Օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ-ի քաղաքացիները՝ 247 միավոր անշարժ գույք նախորդ տարվա 214-ի փոխարեն։ Աճը կազմում է շուրջ 15 %:

 

Հաջորդը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներն են․ 77 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա 54-ի փոխարեն։ Աճը կազմում է 42 %։

 

Նշենք, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող երկրներն են, ինչից կարելի է ենթադրել, որ գնորդները հիմնականում այդ երկրների քաղաքացի հայեր են։ 

Իրանի քաղաքացիները  ՀՀ-ում ձեռք բերված անշարժ գույքի թվով 3-րդ տեղում են․ 29՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն։ Աճը կազմում է 38 %: 

Օտարերկրացիների կողմից վաճառվող գույքը ևս ավելացել է․ 2021-ի 3-րդ եռամսյակում՝ 801 գործարք, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 654 գործարք։ 

 

Չնայած դրան՝ այս տարվա երրորդ եռամսյակում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 2,2 %-ով։

Այսպես․ 2021 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում գրանցվել է 15 301 գործարք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 14 967 գործարք։ 

 

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները Երևանում աճել են 10,9 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մարզերում՝ հիմնականում անկում է գրանցվել։ 

 

Առքուվաճառքի ամենաշատ նվազումը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 28,5 %:  Այսպես․ եթե 2019 թվական երրորդ եռամյսկաւոմ Սյունիքի մարզում գրանցվել էր առքուվաճառքի 409 գործարք, 2020-ին՝ 578 գործարք, ապա 2021 թվականի նույն ժամանակահատվածում գործարքների թիվը եղել է 413։ 

 

Շիրակի մարզում  առքուվաճառքի գործարքները նվազել են 12,58 %-ով, Գեղարքունիքի մարզում՝ 12,2 %-ով, Արագածոտնի մարզում՝ 14,1 %-ով։ 

Անժելա Պողոսյան