29 Հունիս 2021 | 12:18
Բաքվում շարունակվում է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրգործով դատավարությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրեական գործի դատավարությունը, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է ահաբեկչական, դիվերսիոն գործողությունների կատարման ու այլ հանցանքների մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայ գերիները ցուցմունք են տալիս։ Հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա …