Տասնամյակը մեկ գրանցվող ծայրահեղ ջերմային ալիքներն ամենամյա երևույթ կդառնան․ գիտնականները նախազգուշացնում են

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

Ծայրահեղ ջերմային ալիքները, որոնք գրանցվում են տասնամյակը մեկ անգամ, այժմ կարող են ամենամյա երևույթ դառնալ։ Այս մասին գրում է Phys.org-ը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի գիտնականների հետազոտությունը։

«Այս ամռանը Կանադայում և ԱՄՆ-ում գրանցված ռեկորդային ջերմային ալիքները մեզ ցույց են տալիս, թե ինչպիսին կլինի ավելի տաք աշխարհը»,- ասել է զեկույցի համահեղինակ Ռոս Սլեյթերը:

Մասնագետների կարծիքով՝ մոլորակի բազմաթիվ տարածքներում առավելագույն ջերմաստիճանը կարող է աճել վեց աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով կլիմայական վերջին տվյալները։

Գիտնականները մոդելավորել են գլոբալ տաքացման երկու սցենար․ մի դեպքում՝ մարդկությունը կհասնի 1,5-2 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը զսպելու նպատակին, որը նախատեսված է Փարիզի համաձայնագրով, իսկ մյուս դեպքում՝ Երկրի կլիման ավելի կտաքանա՝ միջինը երեք աստիճանով:

Նրանք պարզել են, որ երկու դեպքում էլ տարեկան ծայրահեղ ջերմաստիճանը կբարձրանա գրեթե ամբողջ մոլորակում՝ բացառությամբ մի քանի շրջանների: Հարավային Եվրոպան, Ասիան, Հարավային Ամերիկան և Արկտիկան ամենից շատ կտուժեն։

Գիտնականները եզրափակել են, որ առաջին սցենարի դեպքում ջերմային ալիքները 3 անգամ ավելի կգրանցվեն, իսկ երկրորդ սցենարի դեպքում՝ 8 անգամ։

Տաթև Ֆռանգյան