Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը: Քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: ԱԺ օրակարգում է նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։

