Ինչո՞ւ ընդդիմությունը մերժեց Փաշինյանի առաջարկը. ՔՊ-ում կարծում են` Քոչարյանի ցուցումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Բոլորը

Խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերը ներկայացնող խմբակցությունները հրաժարվում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերը:

Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս էր համաձայնություն տվել փակ ռեժիմով հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին և պատասխանել նրանց հարցերին:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք շուրջ երկու ամիս է՝ գործադիր մարմնի առաջին դեմքերին պահանջում են ներկայանալ խորհրդարան ու պատասխանել սահմանային խնդիրների վերաբերվող հարցերին, Փաշինյանի համաձայնությունից հետո դեմ արտահայտվեցին վարչապետի հետ հանդիպել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը նույն պահին հայտարարեց, որ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն վերջինիս հրաժարականի հարցը քննարկելու օրակարգով: Խմբակցության դիրքորոշումը վերահաստատեց նաև Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության դեպքում Փաշինյանի հետ փակ դռների հետևում ազգային անվտանգությանն առնչվող հարցերի քննարկման մերժումը մի փոքր ուշ եղավ:

ԱԺ դահլիճում այսպիսի դիրքորոշումներ հայտնելուց շատ ժամանակ չանցած՝ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե Փաշինյանն իր պատասխաններով մոլորեցնելով հասարակությանը՝ փորձ արեց տպավորություն ձևավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի հետ ազգակցական կապեր ունեցող Հրաչյա Հակոբյանը «Հայաստան» խմբակցության՝ Փաշինյանի հետ հանդիպելու մտքից հրաժարվելը կապում է Ռոբերտ Քոչարյանի գործոնով:

Քոչարյանի թիմակից, նրա շահերը դատարաններում պաշտպանող Արամ Վարդևանյանը բացառում է, որ խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն է ունեցել և այդ մտքից հետ են կանգնել Ռոբերտ Քոչարյանի ցուցումով:

Հրաչյա Հակոբյանը, սակայն, հակառակն է պնդում: Նա վստահեցնում է՝ լսել է, թե ընդդիմադիրներն ինչպես են վարչապետին առաջարկում հանդիպել: Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրենց պահանջը սխալ է ընկալվել:

Ուշագրավ է, սակայն, որ «Հայաստան» խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպման տարբերակը կտրուկ մերժում է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեկ այլ հայտարարության ֆոնին: Օրերս, երբ ընդդիմադիրների հրավերով խորհրդարան էին ժամանել ԳՇ պետի տեղակալ Կարեն Քոչունցն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, փակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նրանց պատասխաններն իրենց չի բավարարել, և որ անհրաժեշտություն կա ԱԺ հրավիրել առաջին դեմքերին, այդ թվում՝ նաև Փաշինյանին:

Քոչարյանի թիմից, սակայն, առայժմ շեշտում են՝ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն իշխանության փոխանցման օրակարգով:

ՔՊ խմբակցությունից հիշեցնում են հուլիսին տեղի ունեցած ընտրությունների, Փաշինյանի ստացած 54 տոկոս քվեի մասին և հույս հայտնում, որ նոր ընտրությունների դեպքում էլ նորից իշխանություն կձևավորեն:

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, այնուհանդերձ, իշխանափոխության օրակարգով փողոցային պայքար է սկսելու: Նրանց միանալու է նաև Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Նոյեմբերի 9-ին և 10-ին խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս է գալու փողոց: Հանրահավաքներ տեղի կունենան Ազատության հրապարակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան