Ուղևորներն ու վարորդները դիմակ չեն կրում․ ՔՏՀԱ-ի հայտնաբերած խախտումները

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական միջոցառումն անցկացվել է Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում․ տեղեկացնում են ՔՏHԱ-ից։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտագության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 19 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։

Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։

Տեսչական մարմնի ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի առաջիկա օրը։