Քովիդով հիվանդ երեխայի մահվան 3-րդ դեպքն է գրանցվել, ևս 2 նորածնի վիճակ ծայրահեղ ծանր է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Այսօր առավոտյան Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդ երեխայի մահվան հերթական՝ արդեն երրորդ դեպքը։

Իրենց առաջնեկին ծնողները հոկտեմբերի 19-ին էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխել։ Երեխան անհանգիստ էր, ուներ փորի փքվածություն։ 1 ամսական աղջկա մոտ բժիշկները նեկրոտիզացնող էնտերոկոլիտ հիվանդություն էին ախտորոշել, դրական էր եղել նաև քովիդի թեստի պատասխանը։

Նեկրոտիզացնող էնտերոկոլիտն աղիների բորբոքային հիվանդություն է, որը հաճախ տարածվում է նաև մյուս օրգան համակարգերի վրա՝ զարգացնելով գեներալիզացված ինֆեկցիա՝ սեպսիս։ 1 ամսական երեխայի մոտ զարգացել է պոլիօրգան անբավարարություն, գլխի այտուց։ Հոկտեմբերի 26-ին երեխան միացվել է արհեստական շնչառության սարքին, բայց այսօր առավոտյան գրանցվել է սրտի կանգ։ Ըստ բժիշկների՝ քովիդը չի եղել մահվան բուն պատճառ, բայց նպաստել է դրան։

Նման ցավալի դեպք նաև սեպտեմբերի վերջին գրանցվեց։ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր ընդունվել 10-ամյա երեխա՝ դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։ Քովիդով վարակված երեխան մահացել էր։ Կրկին վարակը մահվան գլխավոր պատճառը չէր, բայց նպաստել էր վիճակի վատթարացմանը։

Մահվան մեկ դեպք էլ գրանցվել էր նախորդ տարի՝ կրկին քրոնիկական հիվանդությամբ ուղեկցվող դեպք։ Թե որքան է քովիդն ազդել երեխաների մահվան ելքի վրա, ցույց կտա վերլուծությունը։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է քովիդով վարակված 17 երեխա, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 երեխայի վիճակ գնահատվում է կայուն ծանր՝ թթվածնակախյալ են։ 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատված է քովիդ-19։

Կորոնավիրուսը չի շրջանցում նաև հղիներին։ Դեռ երեկ առողջապահության նախարարը հայտնեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված ու հոսպիտալացված 122 հղի կա, որոնցից 53-ը թոքաբորբ ունի և միացված է թթվածնի սարքին։ Օրեր առաջ էլ մեկ ծննդկան ու մեկ հղի կին մահացավ։ Վերջինն ապրիլյան 44-օրյա պատերազմում զոհվածի մայր էր։

Խոցելի խմբերի շրջանում վարակվածության ու մահացության թվերի կրճատման համար պետք է մեծանա պատվաստվածության ցուցանիշը՝ չեն դադարում հիշեցնել մասնագետները։ Ավելին, կա արդեն որոշում, որով 12 տարեկանից բարձր երեխաները, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել «Մոդեռնա»-ի պատվաստանյութով։ Թեպետ երեխաների մոտ քովիդի ընթացքն ավելի թեթև է, բայց վտանգը նույնքան մեծ է ուղեկցող քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան