Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայերեն սովորել ցանկացողների թիվը կտրուկ ավելացել է

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում հայերեն սովորելու։ Այս մասին «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի Լեզուների համալսարանի կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասկերովը։  

Նա նշել է, որ չի հասցնում դասընթացներին գրանցել բոլոր ցանկացողներին, քանի որ բոլորին սովորեցնելու ուժ և ժամանակ չկա։ 

Ավելի վաղ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանն էր հայտնել հայոց լեզվի դասընթացներ բացելու մասին, որոնք, ինչպես պարզվում է, անցկացնում է հենց Հուսեյն Ասկերովը։ Դասընթացների նպատակն է օգնել ադրբեջանցի հետազոտողներին՝ խորությամբ ուսումնասիրել հայկական մամուլը, տեղյակ լինել Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին։

«Ես չեմ հասցնում հայոց լեզուն ուսումնասիրել բոլոր ցանկացողներին ընդգրկել ժամանակացույցում, չնայած մեզ իսկապես անհրաժեշտ են նման մասնագետներ»,- ասել է Ասկերովը։ 

Հայերենի դասընթացներն անցկացվում են շաբաթը երեք անգամ, որոնց հիմնականում մասնակցում են պետական անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, սահմանապահները, լրագրողներն ու այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Դասընթացներն անվճար են միայն ուսանողների համար, մյուս ցանկացողները վճարում են ամսական 60-120 մանաթի սահմաններում։ 

«Մենք ծրագրում ենք ապագայում համալսարանին կից խոսակցական հայերենի ավելի խորացված կուրսեր բացել։ Հիմա հիմնականում սկսում ենք հենց սկզբից, բացատրում եմ այբուբենը, քերականությունը, բայց կան ուսանողներ, որոնք տիրապետում են բազային գիտելիքների, նրանց արդեն միջին մակարդակի դասընթացներ են պետք»,- ասել է Ասերովը՝ նշելով, որ հայերենի բազային գիտելիք կարելի է ստանալ 8-9 ամսում, սակայն առավել ազատ արտահայտվելու համար պահանջվում է ամենաքիչը 2 տարի։ 

Ամեն տարի հայերենի իմացությամբ 30-40 ուսանող է ավարտում համալսարանը, նրանց մոտ կեսն աշխատանք է գտնում։ Ըստ Ասկերովի՝ նրանք հիմանականում աշխատում են հայերենի բաժին ունեցող կայքերում, հայերենի իմացությամբ տղամարդիկ էլ ավելի պահանջված են զինված ուժերում։ 

Լրատվամիջոցը գրում է, որ Ասկերովը շատ լավ տիրապետում է հայերենին, քանի որ ծնվել ու մեծացել է Հայաստանում, սովորել տեղի դպրոցում։ 

«Մեքենա վարելու դասընթացները հայերեն եմ ավարտել։ Իմ ամբողջ շրջապատը հայերից էր բաղկացած։ Այնտեղ գտնվող մարդը տիրապետում էր այդ լեզվին։ Ես աշխատում էի անգլերենի ուսուցիչ։ 1988 թվականին տեղափոխվեցինք Ադրբեջան։ Երկու տարի անց աշխատանքի համար դիմեցի Ադրբեջանի լեզուների համալսարան։ Այն ժամանակ ինձ ընդունեցին որպես անգլերենի դասախոս։ Մի քանի տարի անց՝ 2011-ին համալսարանում բացեցին հայերենի դասավանդման կուրսեր»,- պատմել է Ասկերովը։ 

Ադրբեջանում Հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով Ասկերովն ինքն է գրել գրքեր, այժմ էլ աշխատում է ադրբեջաներեն-հայերերն բառարանի վրա։ 

Նշենք, որ այս տարի հունվարին Ադրբեջանում լույս է տեսել Հայոց լեզվի նոր դասագիրք, որը հեղինակել է քաղաքական գիտությունների դոկտոր Հաթեմ Ջաբբարլին։ 

Դեռևս Արցախյան երկրորդ պատերազմից առաջ Ադրբեջանում ակտիվորեն հայերենի ուսուցման դասընթացներ էին անցկացվում։ Մասնավորապես, Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնը պարբերաբար հայերենի ուսուցման անվճար 6-ամսյա դասընթացներ է կազմակերպում։

Հայերենն Ադրբեջանում դասավանդվում է ոչ միայն նման դասընթացների շրջանակում, այլև բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հայերենի մասնագետներ են պատրաստում Բաքվի պետական համալսարանը (այստեղ հայերենի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից) և Ադրբեջանի լեզուների համալսարանը (2010 թվականից)։ Բացի այդ, հայերեն են դասավանդում ռազմական ուսումնական հաստատություններում։ 

Ի դեպ, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով 2015 թվականին «Հայոց լեզու» դասագիրք է հրատարակվել։ Բացի այդ, քննարկվում է նաև հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հարցը։ 

Էմմա Չոբանյան