Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել քաղաքացուն՝ իր մանկահասակ երեխաների աչքի առաջ բերման ենթարկելով, կամ քաղաքացուն բերման ենթարկելիս «ասֆալտին փռելով»: «Դա դաժանություն չէ, ի՞նչ է»- նշեց Մինասյանը: …

