Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է բնակչության ավելի քան մեկ քառորդին ու պաշտոնական տվյալներից կրկնակի ավելի է․ այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջատար առևտրային միությունների կոնֆեդերացիան։ «Ահվալ» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը չի ներառել գործազուրկներին, որոնք աշխատանք չեն փնտրում ու նաև այն գործազուրկներին, որոնք գործազուրկ են դարձել COVID-19-ից հետո։ «Ամսական տվյալներն իր մեջ չի ներառում մի …

