Մասկը պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը մարդկությանը սովից փրկելու համար

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Tesla ավտոմեքենաների ամերիկյան արտադրող և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր փողերի մի մասը ծախսել մարդկությանը սովից փրկելու համար:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին «աղետը» կանխելու համար կոչ էր արել Մասկին միջոցներ նվիրաբերել սովի դեմ պայքարելու համար: Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, սովից մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է Մասկի կարողության, որն այս պահին հասնում է գրեթե 289 մլրդ դոլարի, ընդամենը 2 տոկոսը։

«Եթե ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը բացատրի, թե ինչպես 6 մլրդ դոլարը կարող է լուծել համաշխարհային սովի խնդիրը, ես պատրաստ եմ հիմա վաճառել Tesla-ի բաժնետոմսերը և լուծել այն։ Բայց ֆինանսական հաշվետվությունները պետք է բաց լինեն, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ինչպես են ծախսվում գումարները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է Մասկը Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Մասկն այս շաբաթ Forbes-ի վարկածով գլխավորել է միլիարդատերերի վարկանիշը։