Կազմակերպությանը, որը ստեղծվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք խաղաղ վերադարձի համար, արդեն գրանցվել է 41 հազար մարդ, ասել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ, պատգամավոր և շարժման նախաձեռնող Թակո Չարկվիանին, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը: Անցյալ շաբաթ Սաակաշվիլին Facebook-ում տեսաուղերձով հայտարարել է Վրաստան վերադառնալու մտադրության մասին` երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: …

