Էրդողանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել միավորվել ու ստեղծել «3+3» հարթակը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի (Մեծ քսանյակ) գագաթնաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնմանը։ Նրա պնդմամբ՝ ներկայում շարունակվում են բանակցությունները Հարավային Կովկասում «վեցի հարթակի» ստեղծման ուղղությամբ։

«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան ու Հայաստան․ եկեք վեցով համատեղ քայլ կատարենք ու տարածաշրջանում խաղաղություն հաստատենք», -հայտարարել է Էրդողանը՝ հավելելով. «Պարոն Իլհամ Ալիևն արդեն Հայաստանին առաջարկ է արել տարածաշրջանում խաղաղության հետ կապված։ Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, սակայն եթե բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ ձևաչափը կստեղծվի ու տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ նման հարթակի ձևավորումը կնպաստի Անկարայի ու Երևանի միջև դրական ուղղությամբ հարաբերությունների զարգացմանը։
Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն առաջ են տանում «3+3» հարթակի ստեղծումը, որին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը։ Վրաստանը դեմ է արտահայտվել նման հարթակի ստեղծմանը։

Էմմա Չոբանյան