Ասում ենք՝ բանակի կողքին ենք․ վերցնենք գործիքներ և մասնակցենք ինժեներական աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իր համար նախընտրելի է, որպեսզի Զինված ուժերը, բանակային կորպուսները կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը կարողանան ամբողջությամբ ապահովել սահմանի անվտանգությունն ու անհրաժեշտություն չլինի ոստիկանության զորքերի ներգրավմանը։

«Ի՞նչ նոր խնդիր է դրվում», – հետաքրքրվեց պատգամավորը։

Արա Ֆիդանյանն ասաց, թե ողջ ոստիկանությունը, ինչպես ցույց տվեց պատերազմը, միշտ պատրաստ է, միշտ մասնակցել է ու մասնակցելու է սահմանների պաշտպանությանը։

«Այսօր ոստիկանության պետին են ենթարկվում ոստիկանության զորքերը։ Գվարդիայի հետ կապված՝ մոտեցումները տարբեր են լինելու։ Ունենալու ենք լավագույն տարբերակը», – ընդգծեց փոխոստիկանապետը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե վերջերս եղել են սահմանի արևելյան հատվածում։ «Սահմանների երկարությունը փոխվել է, բովանդակությունն է փոխվել, ու Զինված ուժերը միայնակ չի կարող ամբողջ ծավալով ծառայություն տանի, ինժեներական կառույցներում աշխատանք տանի։ Ես կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ և այլն, ասում  ենք՝ մենք բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական, վերցնենք գործինքեր և գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական  աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողնանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան», – նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: