ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին վարակվել է կորոնավիրուսով

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին, սակայն վերջինս չի շփվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և G20-ի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակությունն ուղեկցող անձանց հետ։ Այս մասին հաղորդում է NBC-ն։

Նախապես ակնկալվում էր, որ Փսակին հինգշաբթի նախագահի հետ պետք է մեկներ Վաշինգտոնը՝ ուղեկցելով նրան Իտալիա և Շոտլանդիա մեկշաբաթյա այցի ընթացքում, սակայն փոխարենը մեկնել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Կարին Ժան-Պիերը:

«Չորեքշաբթի Սպիտակ տան բուժանձնակազմի հետ որոշեցի չուղեկցել նախագահին իր արտասահմանյան ուղևորության ժամանակ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քանի որ իմ տան անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Այդ պահից ի վեր ես մեկուսացված եմ եղել ու ամեն օր թեստ եմ հանձնել, որը բացասական էր։ Սակայն այսօր թեստը դրական է եղել»,- ասվում է Փսակիի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Նա վստահեցրել է, որ չի շփվել նախագահի կամ նրա շրջապատի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Վերջին անգամ նախագահին տեսել եմ երեքշաբթի, մենք դրսում էինք նստած՝ ավելի քան վեց ոտնաչափ հեռավորության վրա, և դիմակ էինք կրում»,- ավելացրել է նա:

Տաթև Ֆռանգյան