ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի տարածքում խաղաղապահների զորավարժություններ կանցկացնի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի տարածքում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անքակտելի եղբայրություն 2021» խաղաղապահ զորավարժությունները։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել են զորավարժությունների համատեղ մամուլի կենտրոնից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարմիր դրոշի դպրոցի Ժուկովի բարձրագույն տանկային հրամանատարության Կազանի զորավարժարանում ՀԱՊԿ զորքերի խմբավորումը կմշակի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման խնդիրները»,- հայտնել են մամուլի կենտրոնից։

Նշվում է, որ հիմնական խնդիրները լինելու են ՀԱՊԿ Հավաքական ուժերի հրամանատարության և վերահսկման մարմինների հմտությունների կատարելագործումը զորքերի կազմակերպման և ղեկավարման գործում։ Նախատեսվում է նաև բարելավել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի և ստորաբաժանումների համախմբվածությունը։

Գործնական վարժանքների ընթացքում խաղաղապահ ուժերը կմշակեն գործողություններ անցկետերում, փախստականների ճամբարներում, մարդասիրական բեռների շարասյուների ուղեկցում, բնակավայրի արգելափակում, «զինյալների» կողմից գրավված շենքի գրոհ, ինչպես նաև «պատանդների» ազատ արձակում ու տուժածներին օգնության ցուցաբերում։

Զորավարժություններին կներգրավվեն կազմակերպության երկրների ռազմական կոնտինգենտները, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության օպերատիվ խմբերը, ներքին գործերի մարմինների, ազգային գվարդիայի, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կազմավորումները։

Վարժանքների եզրափակիչ փուլին հրավիրված են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, Սերբիայի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տաթև Ֆռանգյան