Հայաստանի պատվաստումային ցուցանիշները գոհացուցիչ չեն, բայց գոհացուցիչ է աճի այն տեմպը, որը նկատում ենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: «Ընտրություններից հետո պատվաստումների տեմպը շեշտակի աճել է, և վերջին շաբաթվա ցուցանիշները գոհացուցիչ են: Պատվաստումների նկատմամբ ոչ բարենպաստ վերաբերմունքի համար մեծ դեր են խաղում հակապատվաստումային հայտարարությունները, կեղծ տեղեկատվության կայծակնային …

