Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հեռուստաուղերձով, որում անդրադարձել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա, մասնավորապես, շնորհավորել է Ադրբեջանին, այսպես կոչված, «հաղթանակի կապակցությամբ» ու նշել, որ, իբր, «30 տարի շարունակ Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ տարածքների օկուպացիան» դարձել է տարածաշրջանում պատերազմի պատճառ։ Էրդողանը պատերազմի մեջ մեղադրել է «նրանց, ովքեր տարիներ շարունակ լռություն են պահպանել և գլխավոր պատասխանատու են ողբերգության ու արյունահեղության»։

Էրդողանը նշել է, որ պատերազմում Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Բացի այդ, նա ասել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Բաքվին բոլոր հարթակներում։

«Ֆիզուլիի օդանավակայանի բացմամբ մենք ցույց տվեցինք, որ մեր ադրբեջանցի եղբայրների հետ ենք վերականգնողական ու շինարարական աշխատանքներում։ Հենց այդպես էլ մենք աջակցում ենք մեր եղբայրներին ականազերծման աշխատանքներում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ կրկին հիշելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Մենք շարունակելու ենք աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին յուրաքանչյուր հաթակում՝ ստանալու համաձայնագրից բխող իրենց իրավունքները, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ Կովկասի համար նոր դարաշրջան է բացվել և հնարավորություն է տալիս Հայաստանին դուրս գալ փակուղուց։ Ըստ Էրդողանի՝ «նոր գլոբալ համակարգում Կովկասի նշանակությունն աճելու է, և Թուրքիան լի է վճռականությամբ՝ իր ներդրումն ունենալ նրա պայծառ ապագայի գործում»։

Էմմա Չոբանյան