Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է բանտում իրեն ծեծելու մասին

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ բանտում իրեն ծեծել են ու մազերից բռնած՝ քարշ տվել։ Սաակաշվիլիի նամակը ճեպազրույցի ժամանակ կարդացել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան, հայտնում է Գրուզիա օնլայնը։

Նախօրեին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հացադուլ հայտարարած Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել են Գլդանիի բանտային հիվանդանոց։ Գվարամիան ասել է, որ դա տեղի է ունեցել խաբեությամբ. քաղաքական գործչին խոստացել են, որ նրան հոսպիտալացնելու են քաղաքացիական կլինիկա, ինչպես պահանջում են փաստաբաններն ու ընդդիմադիրները։

«Բանտի ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց՝ «Ծիտիկ, մենք քեզ բռնել ենք» ու հայհոյանքներ հնչեցրեց։ Ես հարցրեցի նրա անունն ու ազգանունը, սակայն ինձ չպատասխանեցին։ Այնուհետև, առանց զգուշացնելու, ինձ սկսեցին քաշքշելով դուրս հանել մեքենայից՝ չնայած իմ կտրուկ հրաժարմանը»,- ասված է Սաակաշվիլիի նամակում։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իրեն գետնին են գցել, մի քանի անգամ հարվածել են պարանոցին ու սկսել են քարշ տալ մազերից բռնած։

Նա բացատրել է, որ վնասել է բժշկական սարքավորումները, երբ տեսել է, թե ինչպես են պատրաստվում ինչ-որ ներարկում անել իրեն։ Սաակաշվիլին հրաժարվում է հաստատությունում ցանկացած բժշկական միջամտությունից և պահանջում է հանդիպում անձնական բժշկի հետ։ Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ հիվանդանոց տեղափոխելու նպատակը ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի հրամանով իր ֆիզիկական ոչնչացումն է։

«Ես չեմ ուզում թույլ տալ որևէ սադրանք, ինձ ստիպեցին ֆիզիկապես դիմադրել բռնությանը, բայց ես այստեղ մենակ եմ, իսկ դուք շատ եք, հետևաբար, ոչ ոք չի կարող ձեզ հաղթել»,- իր ուղերձում հավելել է քաղաքական գործիչը։

Տաթև Ֆռանգյան