Գերմանիան ԵՄ-ից օգնություն է խնդրում Բելառուսի հետ ներգաղթյալների շուրջ առաջացած հակամարտության հարցում

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բելառուսի հետ ԵՄ արտաքին սահմանին հազարավոր ներգաղթյալների կուտակման ֆոնին Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը ԵՄ-ին կոչ է արել աջակցել Լեհաստանին ու Գերմանիային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լեհաստանը կամ Գերմանիան ինքնուրույն չեն կարողանում գլուխ հանել։ ԵՄ բոլոր երկրները պետք է միավորվեն, քանի որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է օգտագործել փախստականների ճակատագիրը՝ ապակայունացնելու Արևմուտքում իրավիճակը»,- ասել է նա Bild-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է օգնենք Լեհաստանի կառավարությանը` կարգուկանոն հաստատել արտաքին սահմանին: Դա, ըստ էության, Եվրահանձնաժողովի գործն է, և ես կոչ եմ անում նրան քայլեր ձեռնարկել»,- ասել է Զեեհոֆերը:

Նա մեղադրել է Լուկաշենկոյին այն բանում, որ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ գիտակցաբար տարածում է ներգաղթյալների ու սահմանին վազող երեխաների կադրերը։ Զեեհոֆերի խոսքով՝ Լեհաստանը դեռևս ճիշտ է արձագանքում։ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ողջունել է Բելառուսի հետ սահմանին պատի կառուցման գաղափարն ու կոչ է արել ԵՄ-ին՝ օգնել Լեհաստանին այն կառուցել։

«Մենք չենք կարող նրանց մեղադրել այն բանի համար, որ ԵՄ արտաքին սահմանը պաշտպանում են թույլատրելի միջոցներով։ Բնականաբար, ոչ հրազենային զենքի կիրառմամբ, այլև տարբեր այլ միջոցների օգնությամբ, որոնք ունեն իրենց ձեռքի տակ»,-պարզաբանել է նա։

Իր հերթին, Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղար Շտեֆան Մայերը Վարշավային առաջարկել է գերմանացի ոստիկանների ուղարկել Լեհաստան՝ սահմանը պաշտպանելու համար։

Տաթև Ֆռանգյան