«Թալիբան» շարժումն ամբողջությամբ վերահսկում է աֆղանական Փանջշիր նահանգը։ Այս մասին հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Փանջշիրն անցել է Իսլամական էմիրաթության (ինքնահռչակ հանրապետություն, խմբ․) վերահսկողության տակ»,-գրել է Քարիմին Twitter-ում։ Նախօրեին հաղորդվել էր, որ «Թալիբան»-ը հարվածներ է հասցրել Փանջշիր նահանգի դիմադրության ուժերի դիրքերին։ Այստեղ մի քանի օր էъ մարտեր էին ընթանում։

