Բայդենն ու Սի Ցզինպինը պայմանավորվել են խուսափել հակամարտությունից․ ԱՄՆ ու ՉԺՀ ղեկավարներն առաջին տեսազրույցն են անցկացրել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը անցկացրել են առաջին տեսազրույցը, որի ընթացքում նրանք մի քանի ժամ քննարկել են առկա տարաձայնությունները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ երկու տերությունները կարող են և պետք է համագործակցեն, ասված է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:

«Ուրախ եմ տեսնել իմ վաղեմի ընկերոջը»,- հանդիպման սկզբում ասել է Չինաստանի ղեկավարը։ Նա ընդգծել է երկու երկրների համագործակցության և կայուն հարաբերությունների անհրաժեշտությունը։

Սի Ցզինպինը նշել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը տնտեսության ծավալով համաշխարհային առաջատարներ են, և երկու երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են։

ԱՄՆ նախագահը Սի Ցզինպինի հետ հարաբերություններն անվանել է ոչ պաշտոնական և անկեղծ։ Նա նշել է այն թեմաները, որոնք բաժանում են իրենց, և ասել, որ երկու երկրների միջև մրցակցությունը չպետք է վերածվի հակամարտության: Չնայած իրենց տարաձայնություններին՝ նրանք պարտավոր են միասին աշխատել, այդ թվում՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում, հայտարարել է Բայդենը։

Ջո Բայդենը նաև մտահոգություն է հայտնել Պեկինի գործողությունների առնչությամբ՝ կապված չինական Տիբեթի ինքնավար շրջանի, Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ, ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Սինցզյանում, Տիբեթում և Հոնկոնգում ՉԺՀ-ի գործողությունների, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տան ղեկավարը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ազատ և բաց հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի անսասան վճռականությունը՝ կատարել իր պարտավորություններն այս հսկայական աշխարհագրական տարածքում:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է նավարկության ազատության և անվտանգ թռիչքների կարևորությունը տարածաշրջանի բարգավաճման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, Բայդենը «հստակ հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ամերիկացի աշխատողներին և արդյունաբերությունը ՉԺՀ-ի անարդար առևտրային և տնտեսական գործողություններից»: Ջո Բայդենը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին, ասվում է հայտարարության մեջ։

«Թայվանի հարցում նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում «մեկ Չինաստանի» քաղաքականությանը՝ առաջնորդվելով Թայվանի հարաբերությունների մասին ակտով, երեք համատեղ կոմյունիկեներով, վեց երաշխիքներով, և որ Վաշինգտոնը խստորեն դեմ է միակողմանի գործողություններին, ստատուս քվոի փոփոխությանը կամ Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը խաթարելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են առանցքային տարածաշրջանային հարցեր։

«Երկու ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային առանցքային հարցերի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի, Աֆղանստանի և Իրանի շուրջ։ Նրանք քննարկել են մի շարք հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու՝ երկու կողմերի հնարավորությունները, և նախագահ Բայդենը շեշտել է բովանդակալից և կոնկրետ քննարկումների կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան