ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Խոր մտահոգություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ոտնգձության առումով։ Առաջին հերթին, կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի խրախուսում և արդարացնում են հակառակորդ կողմի գործողությունները կամ կարող են օգտագործվել ՀՀ պետական շահերի դեմ հետագա գործընթացներն օրինականացնելու նպատակով։

Իշխանությունը պարտավոր է հանրությանն օբյեկտիվորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Տարբեր գերատեսչությունների հնչեցրած իրարամերժ հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում և սնուցում հակառակորդի տեղեկատվական քարոզչությանը։

Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման ներքո չի կարող ընթանալ սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Փաստացի ընթացող այս գործընթացը սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու կենսական շահերին։

Առկա անվտանգային սպառնալիքները պարտադրում են անհապաղ քայլեր ձեռնարկել ուղղված ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակին համարժեք սպառազինմանն ու կահավորմանը։ Հայ զինվորի արժանապատիվ ծառայության համար չի կարող խնայվել որևէ պետական միջոց։

Պահանջում ենք բացառել հայ զինվորի արժանապատվությունը վիրավորելուն ուղղված ցանկացած ոտնձգություն։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ հայոց բանակը մնում է մեր պետության անվտանգության, նախկին և ապագա հաղթանակների կրողն է ու երաշխավորը։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային համաչափ արձագանք ապահովելու համար։

ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ»։