Փափուկ աթոռներին նստելն այսօրվա ընդդիմության նպատակների մեջ չի մտնում. Աննա Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Աբսուրդ է այսօրվա իրականության մեջ անձնագրի մասին օրենքի քննարկումը, որի իրավատերը՝ ՀՀ քաղաքացին պաշտպանվածության, պաշտպանունակության որևէ համակարգի երաշխավորվածություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«ԱԺ նախագահի աթոռին «վեր ընկած» անձնավորությունը երեկ ասում է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված որևէ խաթարում տեղի չի ունեցել, այսինքն, ասում է, որ դա համարվում է ադրբեջանակն տարածք։ Հարց՝ ո՞վ է դա համարում, իրենց կիրթ, հայասպան Ալի՞ևն է համարում, զանգել են, հարցրել, ասել է՝ դա համարվում է Ադրբեջա՞ն։ Դրանից հետո հարց է հնչում, տեղեկություն է եղել, տեսանյութեր են հրապարակվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լքել են չորս հենակետ։ Այս չորս հենակետի հետ կապված հարց է հնչեցվում, ասում է՝ իրենք չեն նահանջել, այդտեղից դուրս են եկել։ Այսի՞նքն։ Ասում է՝ եթե ադրբեջանցիները եկել են, հետ կգնան, եթե պետք լինի։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, եթե պետք լինի»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ աբսուրդ է այս իրականության մեջ անձնագրի մասին օրենքի քննարկումը։

Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ նախարարի պաշտոնում նշանակմանը, Մկրտչյանը նշեց. «Նախկին ասֆալտչիկի դերը ստանձնած անձնավորությունը գնում է ՊՆ՝ նշելով, որ ուրախ է ստանձնել այդ դերակատարությունը, այսինքն, այդ մարդկանց համար ՊՆ աշխատելը ՀՀ-ում, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է՝ դերակատարություն է։

Մկրտչյանը հավելեց, որ փափուկ աթոռներին նստելն այսօրվա ընդդիմության նպատակների մեջ չի մտնում:

Մանրամասները՝ տեսանյութում: