Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը հայրենական արտադրության առաջին՝ TCG Anadolu դեսանտային նավի շահագործման նախապատրաստմանը զուգընթաց՝ աշխատանքներ է տանում սեփական ավիակրի մշակման ուղղությամբ։ Այս մասին «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահականին առընթեր ռազմարդյունաբերական համալիրի վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը դեռ մի քանի տարի առաջ ուրվագծել է ավիակիր ստեղծելու նպատակը, …

