Գորիս-Կապան ճանապարհի մի փոքր հատված ՀՀ տարածքում չէ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

1991-ին, երբ անկախացել են պետությունները, փոխադարձաբար իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հանրայնացվում սահմանազատման մասին փաստաթուղթը։

Արդյո՞ք սահմանազատման առաջարկվող փաստաթղթով չի նշանակում Արցախից հրաժարում, և կարո՞ղ է նա երաշխավորել, որ գործընթացի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից օկուպացված 41 քկմն կվերականգնվի։ Այս հարցին ի պատասխան Փաշինյանը պատասխանեց. «1991-ին, երբ անկախացել են մեր պետությունները, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այն ժամանակ նշանակե՞լ է, որ ՀՀժն Արցախից հրաժարվում է»:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանազատմանը, ապա այն, ըստ վարչապետի, գործընթաց է, որտեղ ՀՀ-ն պետք է իր իրավունքները և շահերը, տարածքային ամբողջականությունը պաշտպանի` սա աներկբա է»։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ ասելով պետք է հասկանանք կոնկրետ տարածք միլիմետրի ճշգրտությամբ` սա է մեր ինքնիշխանությունը պահպանելու անկյունաքարային ամենակարևոր երաշխիքը. մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք կոնկրետ այդ տարածքում։

Նրա խոսքով` շատ է քննարկվում, որ Գորիս–Կապան ճանապարհի մի հատված ինչ–որ քարտեզով ՀՀ տարածքում է, սակայն որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով այդ տարածքը Հայաստանի տարածքում չէ։

«Սա ոչ թե պրոադրբեջանական հայտարարություն է, այլ սրանով հաստատում ենք, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Մեզ համար պարզ է` որտեղ է ՀՀ սահմանը և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պարզ չի ՀՀ տարածքը, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: