Մենք առաջ ենք քաշել զորքերի հետքաշման գաղափարը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երբ մենք ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը հարյուր տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին։ Առցանց ձևաչափով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից ստացված առաջարկների մասին հարցին։

«Մենք դրանով ուզում ենք ի ցույց դնել, բայց ոչ թե ձևական, այլ իրականում ի ցույց դնել, որ մենք ուզում ենք գնալ լուծումների։ Մենք նախկինում հանդես ենք եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ՌԴ-ն դրանից հետո հանդես էր եկել առաջարկներով, որը լիարժեք մեր առաջարկների տրամաբանությանը չէր համապատասխանում, բայց ՌԴ-ն փորձ էր արել և փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ մի միջին բան դուրս բերել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե հարյուր տոկոսով մեր պատկերացումներին համապատասխան լինի, Ադրբեջանը դրա հետ չի համաձայնելու։

«Մենք պետք է գանք ինչ-որ մի միջին տարբերակի, որ «փազլի» սկզբունքով պատկերացումներից ձևավորվի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։