Չեմ կարծում՝ կդիտարկենք ՀԱՊԿ-ից դուրս գալը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։ Առցանց ձևաչափով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով սահմանային լարվածության ժամանակ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանքի բացակայության մասին հարցին։

«Ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական համաձայնությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է։ Եվ նաև մենք, որպես նախագահող երկիր, պիտի աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- հավելեց նա։

Ըստ Փաշինյանի՝ միաժամանակ, պետք է մի քանի կարևոր փաստ արձանագրենք․ «Օրինակ՝ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի հետ թյուրքական աշխարհի հռչակագիր ստորագրեցին։ Սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել։ Հաջորդ իրողությունը հետևյալն է, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։