Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի …

