ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ, որն անցնում է Ռուսաստանից դեպի Գերմանիա։ Նոյեմբերի 22-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն Transadria LtD-ի նկատմամբ, որը զբաղվում էր գազամուղի կառուցմամբ և կապված է Ռուսաստանի հետ, իսկ Merlin նավը կհայտարարվի առգրավված, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ կապված պատժամիջոցների տակ են հայտնվում, ընդհանուր առմամբ, 8 իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նրանց պատկանող 17 նավ։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Կոնգրեսին ներկայացնելով եռամսյակային զեկույց՝ հիմնված Էներգետիկ անվտանգության եվրոպական ակտի (PEESA) պաշտպանության վրա, նոր սահմանափակող միջոցների ներդրումը համահունչ է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշմանը, որը դեմ է գազատարի կառուցմանը, որով գազը Ռուսաստանից կհոսի Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Գերմանիայի և այլ դաշնակիցների հետ համագործակցությունը կշարունակի նվազեցնել Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրների համար ռիսկերը։ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման հակառակորդներն այն առաջին հերթին դիտարկում են որպես ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ:

Հուլիսին Գերմանիայի կառավարությունը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարեցին վիճահարույց նախագծի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությունում առաջընթացի մասին: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որում աջակցություն էին խոստանում Ուկրաինային։ ԱՄՆ-ը պարտավորվել էր այլևս չխոչընդոտել գազատարի կառուցմանը՝ այլ երաշխիքներ տալով Ուկրաինային։ Ուստի նախ Վաշինգտոնը ձեռնպահ մնաց ավելի արմատական պատժամիջոցներ կիրառելուց, օրինակ՝ նախագծի օպերատորի՝ Շվեյցարիայում գրանցված «Գազպրոմի» դուստր ձեռնարկության դեմ։

Տաթև Ֆռանգյան