ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ՊՆ վարչական համալիրում ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարություններին, թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Ողջունելով հյուրերին՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի …

