50 ագրեսիվ միգրանտներ փորձել են Բելառուսից ներխուժել Լեհաստան․ սահմանը ապօրինի հատելու 174 փորձ է գրանցվել

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհ սահմանապահները հայտնում են Բելառուսի տարածքից վերջին 24 ժամվա ընթացքում ապօրինի սահմանահատման 174 փորձի մասին։ Դեպքերից մեկի ժամանակ 50 հոգանոց միգրանտների խումբը փորձել է ապօրինի հատել սահմանը։ Այս մասին նոյեմբերի 23-ի առավոտյան Twitter-ում գրել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը, փոխանցում է Unian-ը։

«Սահմանի Բիալովեզա գյուղի մոտ գտնվող հատվածում 50 ագրեսիվ օտարերկրացիներ փորձել են ճեղքել սահմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Լեհաստանը որոշում է կայացրել վտարել 66 միգրանտների, որոնք, այնուամենայնիվ, կարողացել են ներխուժել երկիր։ Ոստիկանությունից հայտնել են նաև 6 վարորդի ձերբակալության մասին, որոնք օգնել են 23 միգրանտների՝ շարունակել խորանալ դեպի ԵՄ տարածք:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները Լեհաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Շրի Լանկայի քաղաքացիներ են։

Հիշեցնենք՝ Բելառուսը մայիսի վերջից խթանում է իր տարածքով միգրանտների անօրինական մուտքը Եվրամիություն։ Մինսկն այսպես է արձագանքել Բելառուսի դեմ Արևմուտքի պատժամիջոցների խստացմանը։ ԵՄ-ն այս քայլն անվանել է «հիբրիդային հարձակում»։ Միաժամանակ, Եվրամիությունը պատրաստում է պատժամիջոցների հինգերորդ փաթեթը Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ՝ միգրանտներին միության անդամների դեմ որպես գործիք օգտագործելու պատճառով։ Հատկապես վերջին շրջանում լարված իրավիճակ է լեհ-բելառուսական սահմանին։

Տաթև Ֆռանգյան