Նոյեմբերի 23-ին մի խումբ ագրեսիվ միգրանտներ Բելառուսից փորձել են ներխուժել Լեհաստան՝ ապօրինի հատելով սահմանը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ «Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ի սահմաններում 100-ից ավելի ագրեսիվ օտարերկրացիների խումբը փորձել է բռնի ուժով հատել սահմանը, քարեր են նետվել Լեհաստանի ուժայինների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լեհաստանի սահմանային ծառայությունը պնդում է, որ …

