Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։56-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 4-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ), այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել …

