ԱՄՆ-ը հրապարակել է Ժողովրդավարության գագաթնաժողովի մասնակից երկրների ցանկը․ ՀՀ-ն հրավիրվածների շարքում է, Ադրբեջանը՝ ոչ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 110 երկրների հրավիրել է դեկտեմբերի 9-10-ը կայանալիք Ժողովրդավարության վիրտուալ գագաթնաժողովին։

Երեքշաբթի Պետքարտուղարության կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ հրավիրվածների շարքում է նաև Հայաստանը։ Գագաթնաժողովին չեն հրավիրվել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը: Տարածաշրջանի երկրներից հրավիրվածների ցուցակում, Հայաստանից բացի, ներառված է նաև Վրաստանը։

Հավելենք, որ ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ի հիմնական արևմտյան դաշնակիցները: Հրավիրված են նաև Հնդկաստանը, Պակիստանը և Իրաքը։

Գագաթնաժողովին, բացի պետությունների ղեկավարներից, մասնակցելու են նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։

Հավելենք, որ օրերս ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը հարց էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյային՝ արդյո՞ք նախապես հրավիրված երկրների ցուցակը, որն ավելի վաղ հրապարակվել էր լրատվամիջոցներում, վերջնական է, թե՞ այնպիսի երկրների համար, ինչպիսին Ադրբեջանն է, դեռ կա ժամանակ։ Պետքարտուղարության պաշտոնյան նշել  էր, որ ԱՄՆ-ը հրավիրում է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին»։

Տաթև Ֆռանգյան