ՎԶԵԲ-ը և E5P հիմնադրամը կֆինանսավորեն Երևանի «կանաչ» ավտոբուսների ծրագիրը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 20 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ՝ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերությանը հնարավորություն ընձեռելով գնել սեղմված բնական գազով շահագործվող նոր ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցների շնորհիվ կբարելավվեն ավտոբուսային ծառայությունները Հայաստանի մայրաքաղաքի 1 միլիոն բնակչի համար՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը արտանետումների կրճատման շնորհիվ․ տեղեկացնում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից։

ՎԶԵԲ-ի վարկին աջակցում է 5 միլիոն եվրո գումարի չափով կապիտալ դրամաշնորհը Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամի կողմից, որը ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող՝ բազմադոնոր հիմնադրամ է: Եվրամիությունը E5P հիմնադրամի ամենախոշոր ներդրողն է, իսկ Շվեդիան՝ ամենախոշոր երկկողմանի դոնորն ու հիմնադրամի նախաձեռնողը: Հայաստանում E5P հիմնադրամի մյուս դոնորներից են Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիայի Հանրապետությունը և ՎԶԵԲ-Թայվան գործարար տեխնիկական համագործակցության հիմնադրամը:

Ծրագիրը նպատակ ունի բարելավել Երևանում հասարակական տրանսպորտի շարժունակությունը և ՎԶԵԲ-ի՝ Կանաչ Քաղաքների շրջանակի մի մասն է կազմում՝ աջակցելով «կանաչ» համայնքային ներդրումներին այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Նոր ցածրահատակ ավտոբուսները հարմարեցված են շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերությունը ՎԶԵԲ-ից նաև կստանա տեխնիկական աջակցություն կորպորատիվ զարգացման, տոմսերի նոր համակարգի ներդրման և շահագրգիռ կողմերի ներգրավման համար (հաշվի առնելով ուղևորների տարբեր կարիքներն ու կարողությունները), ինչպես նաև կստանա խորհրդատվական ծառայություններ, որոնք ուղղված են գենդերային հավասարության ու ներառականության ապահովմանը՝ խթանելով անվտանգությունը բոլորի համար և մասնավորապես՝ կանանց համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Սա ևս մեկ քայլ է Երևան քաղաքի հետ մեր ներգրավվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ նոր ավտոբուսները լավ կընդունվեն հանրության կողմից և կնպաստեն բնապահպանական և անվտանգության չափանիշների բարելավմանը: Սա կբարձրացնի պահանջարկը և կնպաստի հասարակական տրանսպորտի ընդլայնմանը: Մեզ համար առաջնահերթ է բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը, ինչպես նաև ավելի «կանաչ» դարձնել շրջակա միջավայրը»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է. «ԵՄ-ն ուրախ է ներդրումներ կատարել «խելացի» շարժունակության և կայուն քաղաքային տրանսպորտի ոլորտում՝ Երևանի համար նոր «կանաչ» ավտոբուսների նախաձեռնության միջոցով՝ օգնելու բարելավել և արդիականացնել մայրաքաղաքում ավտոբուսների աշխատանքը: Այս առաջատար նախաձեռնությունը հստակ ուղիներ է ստեղծում «կանաչ» ներդրումների համար, որոնք կիրականացվեն կլիմայի հետ կապված մեր ընդհանուր թիրախներին հասնելու նպատակով: Նախաձեռնությունը ոչ միայն կօգնի փոխակերպել տրանսպորտը և ավելի շատ հոգ տանել շրջակա միջավայրի մասին, այլև շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորներին անվտանգ, հուսալի և մատչելի փոխադրումներ կտրամադրի»:

ԵՄ «Կանաչ գործարք» և Team Europe ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքման նախաձեռնությունները պարզ են դարձնում, որ բնապահպանական և կլիմայական մարտահրավերները հրատապ գործողություններ են պահանջում ԵՄ-ից, նրան անդամակցող պետություններից և գործընկեր երկրներից։ ԵՄ-ն և Հայաստանը փոխկապակցման և «կանաչ» տնտեսական փոխակերպման ոլորտում ֆինանսական աջակցության և փոխառու միջոցների օգտագործմամբ ներդրումների գործում արդեն զգալի հաջողություններ ունեն: E5P բազմադոնոր հիմնադրամը շարունակաբար խրախուսում է Հայաստանում նման ներդրումները: Երևանի ՍԲԳ ավտոբուսների ծրագրի՝ ՎԶԵԲ-E5P ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը միջազգային, ազգային և տեղական մակարդակներով իրականացվող գործողությունների ապացույց է։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Երկրում իր գործունեության մեկնարից ի վեր Բանկը ավելի քան 1.67 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։